Apple-ը մտադիր է հրաժարվել կողմնակի պրոցեսորներից iPhone, Mac եւ այլ գաջեթների համար։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը։

Գործակալության հաշվետվությունում ասվում է, որ ամերիկյան ընկերությունը մտադիր է վարձել մի քանի տասնյակ մասնագետների, որոնք կաշխատեն պրոցեսորների շարքի ընդլայնման ուղղությամբ։ Ընկերությունը մտադիր է դառնալ լիովին անկախ կողմնակի մատակարարներից իր գաջեթների արտադրությունում եւ անցնել սեփական բաղադրիչների օգտագործմանը։ Բացի հիմնական չիպերից, Apple-ի ղեկավարությունը պատրաստվում է թողարկել անլար սարքի փոխարինող, որն այժմ նրան մատակարարում են Broadcom եւ Skyworks Solutions ընկերությունները։

Լրագրողներն ուշադրություն են դարձրել, որ Apple –ի սմարթֆոնները, պլանշետները եւ համակարգիչները  մատակարարվում են A եւ M սերիաների չիպերով, որոնք ստեղծվել են ընկերությունում։ iPhone-ում եւ այլ սարքերում կա նաեւ U1 համապրոցեսոր, H1 չիպը թույլ է տալիս AirPods ականջակալներին հուսալիորեն միանալ ձայնի աղբյուրին։

Մասնագետները կարծում են, որ առաջիկա տարիներին Apple-ը կկարողանա լիովին հրաժարվել իր դիվայսների մնացած չիպերի արտադրողների ծառայություններից։ 2020թ. կորպորացիան դադարել էր համագործակցել Intel-ի հետ, որը մատակարարում էր պրոցեսորներ Mac համակարգիչների համար։