Տարբեր երկրների հնագետների թիմը պեղումներ է իրականացրել իտալական Լիգուրիայի քարանձավային համակարգում եւ գտել է իգական սեռի նորածնի ամենահին գերեզմանը: Գտածոն հայտնաբերվել է ուսումնասիրության մեկնարկից չորս տարի անց, հաղորդում է Planet-today-ը։

Քիմիական թվագրման օգնությամբ գիտնականները կարողացել են որոշել գտածոյի տարիքը՝ մոտ տասը հազար տարի։ Գիտնականները նաեւ հայտնել են, որ աղջիկը, ում Նեւա են անվանել, մահացել է մոտ 40-50 օրականում։ Նրա կողքին գիտնականները նաեւ տարբեր զարդեր, ինչպես նաեւ բվեճի ճանկ են հայտնաբերել:

Հնագետները պատմել են, որ Նեւայի գերեզմանն ամենահինն է Եվրոպայում, քանի որ վաղ մեզոլիտի ժամանակաշրջանի գտածոները շատ հազվադեպ են: Հետազոտության ղեկավարը պատմել է, որ գտածոն կօգնի ավելի լավ հասկանալ ավելի քան 50 հազար տարի առաջ ապրած հին ժողովրդի պատմությունը:

Գիտնականների կարծիքով` ոսկերչական իրերի ապացույցները հուշում են, որ հնագույն ժողովուրդները զարգացած կրոնական եւ բարոյական մշակույթ են ունեցել, քանի որ այդպիսի ծեսը խոսում է երեխայի նկատմամբ հատուկ վերաբերմունքի մասին:

Լիգուրիա քարանձավում պեղումների ամբողջ ընթացքում հնագետները գործիքներ, կենդանիների եւ ձկների մնացորդներ, ինչպես նաեւ ածխացած ճարպի մի կտոր են գտել: