Օդերեւութաբանները նկարագրել են այսպես կոչված «մթնոլորտային լճի» հայտնվելը Հնդկական օվկիանոսի երկնքում։ Ջրային գոլորշիների կուտակումից առաջացել է «ջրափոս երկնքում», որն այնուհետեւ թափվել է հորդառատ տեղումների տեսքով։ 

Մայամիի համալսարանը ներկայացնող ամերիկացի օդերեւութաբանները խոսել են նոր մթնոլորտային երեւույթի մասին։ «Մթնոլորտային լիճը» կամ «երկնային ջրափոսը» խտացված գոլորշու հզոր կուտակում է, որը կարող է գոյություն ունենալ բավականին երկար ժամանակ (շաբաթներ) անձրեւից առաջ։ Նման երեւույթները ծնվում են Հնդկական օվկիանոսի երկնքում»,-ասել են հետազոտության հեղինակները, փոխանցում է Planet-today-ը՝ հղում անելով New Atlas-ին։

«Մթնոլորտային լճերը ձեւավորվում են երկրի վրա սովորական գետերի նման: Որպես կանոն՝ երկնքում նման լճերում այնքան ջուր կա, որ մթնոլորտային գոյացության մակերեսին հայտնվեն ամբողջ ջրափոսեր, որոնց խորությունը մի քանի սանտիմետր է, իսկ լայնությունը կարող է գերազանցել հազար կիլոմետրը»,-ասում են հետազոտողները։