Իտալիայի Սենատի բյուջեի հարցերով հանձնաժողովը կողմ է քվեարկել գազանաբուծության մասին օրենքում փոփոխություններ կատարելուն, ըստ որի՝ անորոշ ժամանակով փակվելու են մորթու բոլոր ֆերմաները, փոխանցում է RG-ը։
Բացի նախաձեռնության հեղինակ, սենատոր Լորեդանա Դե Պետրիսից, այս նպատակը վաղուց ակտիվորեն հետապնդում էին կենդանապաշտպանները, որոնք նշում են, որ 10 տարի առաջ նման օրինագիծ չէր կարող հայտնվել Ապենիններում։
«Սա իսկապես կարեւոր քայլ է դեպի էթիկական տնտեսություն, դեպի իսկական քաղաքացիական հասարակություն, դեպի կենդանիներին որպես խելացի էակներ ճանաչելը»,-ասել է OIPA-ի նախագահ Մասիմո Կոմպարոտտոն:
Մորթու ֆերմաների փակման լրացուցիչ պատճառն այն է, որ դրանք կարող էին լինել կորոնավիրուսի տարածման աղբյուր։ Ֆերմաները, որոնք ստիպված են փակվել, փոխհատուցում կստանան 3 միլիոն եվրոյի չափով։
Ստորին պալատի հաստատումից հետո Իտալիան պաշտոնապես կսկսի ֆերմաների փակումը։ Այս գործընթացը նախատեսվում է ավարտել մինչեւ 2022 թվականի հուլիս։
Իտալիան կդառնա Եվրամիության 16-րդ պետությունը, որտեղ ամբողջովին արգելված է մորթու համար կենդանաբուծությունը։





























