Գործարար համայնքը չգիտի, թե ինչ են իրենցից ներկայացնում ազգային արժույթով վճարումները։ Այս մասին «Առեւտուր եւ զարգացում։ Ազգային արժույթներով հաշվարկները որպես փոխադարձ առեւտրի զարգացման գործոն» թեմայով Մոսկվա-Մինսկ-Երեւան-Քիշնեւ տեսակամուրջի ժամանակ ասաց ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի ԱՊՀ ուղղության ղեկավար Կարեն Իվանովը։
Նրա խոսքով՝ Հայաստանում բիզնես համայնքը, օրինակ, տեղյակ չէ Միջպետական բանկի գոյության մասին։
«Սա, հավանաբար, բոլորիս համար դեղին քարտ է, քանի որ ժամանակին այդ մարդկանց ոչինչ ցույց չեն տվել կամ չեն բացատրել»,-ընդգծեց Իվանովը։
Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ ռուբլիով հաշվարկները, ըստ էության, շատ պարզ են։
«Հայաստանից Ռուսաստան փոխանցումները կատարվում են բառացիորեն մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բանկերում հաշիվները բացվում են մեր ազգային հաշիվների հետ ավտոմատ կերպով, եւ հենց այստեղ շատ հարցեր են ծագում։ Մենք խոսեցինք դոլարով երկրների միջեւ փոխհարաբերությունների մասին։ Մեր տեսանկյունից դոլարը որոշ չափով երաշխավոր է այս կամ այն գործարքի կայունության համար՝ չներառելով այլ գործիքներ։ Իսկ թե ինչպես է տեղի ունենալու փոխանցումը ազգային արժույթներով, պարզ չէ: Անհասկանալի է, օրինակ, թե ում տարածքում է տեղի ունենալու կոնվերտացումը»,-պարզաբանեց Իվանովը:




























