Ամերիկյան  Strategic Vision ընկերության անցկացրած հարցումների համաձայն` աշխարհի լավագույն մեքենա արտադրող է ճանաչվել Ford-ը: Հարցման մասնակիցներին խնդրել են գնահատել մեքենաները մի շարք ցուցանիշներով` դիզայն, հարմարավետություն եւ այլն:

Հարցմանը մասնակցել է ավելի քան 37 հազար մարդ: Նշվում է, որ հարցման հեղինակները նպատակ են հետապնդել ոչ թե կազմել ապահովության վարկանիշ, այլ` պարզել, թե որ մոդելներից են գոհ մեքենաների տերերը, թեեւ խափանումները նույնպես հաշվի են առնվել վերջնական վարկանիշ ձեւավորելիս:

Ինչպես հաղորդում է Autonews.РБК-ն` քաղաքային փոքր մեքենաների շարքում առաջատար է ճանաչվել Honda Civic-ը: Միջին չափի մեքենաներից լավագույնի կոչում է ստացել VW Jetta и Hyundai Sonata-ը, իսկ մեծերի մեջ` Nissan Maxima-ն:

Կուպե մեքենաների շարքում հաղթող են ճանաչվել «զտարյուն ամերիկացիները»` խարիզմատիկ Dodge Challenger-ը  եւ ԱՄՆ-ում սիրված Ford Mustang-ը: Քանի որ Ամերիկայում խելքահան են լինում «F» շարքի Ford պիկապներից, ապա զարմանալի չէ, որ այդ շարքում առաջին տեղը զբաղեցրել  Ford F-150-ը: «Պրեմիում» շարքում լավագույն ավտեմեքենա է ճանաչվել Jaguar XJ-ը: