Հյուսիսային Վեյ դինաստիայի (386-534) հինավուրց բարձրաքանդակը, որը նման է փայտի վրա փորագրության, չինացի հնագետների կողմից առաջին անգամ հայտնաբերվել է Շանսի նահանգում (Հյուսիսային Չինաստան) պեղումների ժամանակ:
Շաբաթ օրը Շանսիի հնագիտական հետազոտությունների ինստիտուտը հաղորդել է, որ բարձրաքանդակը գտնվել է Դատուն քաղաքի մոտ Չժիցյաբաո գյուղի գերեզմանի պեղումների ժամանակ։ Դատելով պահպանված արձանագրությունից՝ երեք ստորգետնյա խցիկների թաղումը վերագրվում է Թայանի դինաստիայի իշխանության երկրորդ տարվան, այսինքն՝ 456 թվականին։
Դամբարանը գոտեւորող բարձրաքանդակի վրա գերակշռում են կարմիր, սպիտակ եւ սեւ ներկերի մնացորդներ։ Քարի ներկված փորագրություններում պատկերված են ռազմիկների արտահայտիչ կերպարներ՝ մերկ իրաններով, զենքը ձեռքներին։ Ակնհայտ է, որ զինվորները կոչված են եղել պաշհպանել գերեզմանը չար ուժերից եւ կողոպտիչներից։
Հնագետների կարծիքով, բարձրաքանդակի հետազոտությունը թույլ է տալիս ավելի խորը ուսումնասիրել Չինաստանում Հյուսիսային եւ Հարավային դինաստիաների դարաշրջանի արվեստը եւ ավանդույթները, որոնց բնորոշ են եղել հանցիների (իրականում չինացիների) եւ մասամբ նստակյաց կյանքի անցնող քոչվոր ժողովուրդների մշակույթների փոխներթափանցումը։





























