Jeep-ը նոր Grand Cherokee L ամենագնացի հետկանչման արշավ է հայտարարել ավտոմեքենաների համար, որոնք արտադրվել են 2020 թվականի դեկտեմբերի 3-ից մինչեւ 2021 թվականի հուլիսի 27-ը ընկած ժամանակահատվածում, խելացի լուսավորության մոդուլի ծրագրակազմը կարող է սխալ աշխատել սխալի պատճառով, ինչը վարելիս լուսարձակներից մեկի կամ երկուսի ինքնաբուխ անջատման է հանգեցնում, գրում է Motor-ը։

Ավտոմեքենայի շահագործումն այս դեպքում խստիվ արգելված է։

Ճանապարհների երթեւեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) Jeep Grand Cherokee L-ի հետկանչման արշավ է հայտարարել. հունվարի 28-ից SUV-ի գրեթե 37000 սեփականատեր ծանուցում կստանա՝ հրավերով այցելել լիազորված դիլերից՝ խելացի լուսավորության մոդուլը վերածրագրավորելու համար: NHTSA-ն հիշեցնում է, որ անգործուն լույսերով ավտոմեքենայի շահագործումը, թեկուզ` մեկ լուսարձակով, արգելված է, ուստի նոր Grand Cherokee-ի բոլոր սեփականատերերը պետք է հնարավորինս արագ շտկեն խնդիրը՝ թարմացնելով ծրագրային ապահովումը։ Անցյալ հոկտեմբերին Jeep-ն արդեն հետ է կանչել մոտ 7000 Grand Cherokee՝ հեռահար լուսարձակի հետ կապված խնդիրների պատճառով:

Նոր Wagoneer ամենագնացի արտադրության սկզբում Warren գործարանը մի տարօրինակ խնդրի էր բախվել. ավտոմեքենաները թողարկվում էին բեռնախցիկի դռան վրա պատկերված մոդելի ծուռ անվանումով: Տառերը գտնվում էին ոչ միայն սխալ անկյան տակ, այլեւ անհավասար էին միմյանց նկատմամբ, կարծես դրանք ամրացրել էին ծուռ տրաֆարետով։ Դեֆելտը հայտնաբերվել էր նախնական վաճառքի համար որակի ստուգման ժամանակ, ուստի տառերը շտկվել էին մինչ նոր Wagoneer-ի` գնորդների մոտ հայտնվելը: