ԱՄՆ մտադիր է կրկին թարմացնել Հայաստանի եւ Թուրքիայի մերձեցման գործընթացը եւ կողմերին ոգեշնչել շարունակել այն։ Թուրքիա կատարած այցի ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը։

Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Քլինթոնը կողմ է արտահայտվել Թուրքիայի խորհրդարանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը եւ Երեւանի հետ Անկարայի վստահության ամրապնդման այլ միջոցների մշակմանը։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը շաբաթ օրը հանդիպել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։ Նրանց բոլորի հետ նա քննարկել է նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների թեման։ Ամերիկացի դիվանագետն ասել է, որ դա դարի նախագիծը կլինի։

Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել, սակայն Անկարայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով այդպես էլ չեն վավերացվել։