Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երրորդ բաժանմունքը վարույթ է ընդունել «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ սեփականատեր Սուքիասյան ընտանիքի բողոքն ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Գործի համարն է N 41340/09:

«Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Եվրոպական դատարանը բողոք բերող անձանց առաջարկել է մինչեւ 2009թ. նոյեմբերի 19-ը ներկայացնել նաեւ բողոքի ամփոփագիրը:

«Բջնին» Հայաստանի իշխանությունների կատարած ապօրինությունների դեմ ՄԻԵԴ էր դիմել 2009թ. հուլիսի 24-ին՝ պահանջելով Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնել փոխհատուցել մոտ 220 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամ վնասը: