Սյունիքի մարզում, հունվարի 22-ին, ժամը  23:00–ի սահմաններում,  Սյունիքի մարզի բնակիչ, 47-ամյա Արմեն Հովաննիսյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Բաղաբերդ թաղամասում մերկասառույցի հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Ա. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ա. Հովհաննիսյանը աշխատում է  «Վամաքս» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության պահնորդ: