Բելգիան ներկայացրել է անձնագրի նոր դիզայն։ Փետրվարի 7-ից բելգիական կոմիքսների հերոսները կհայտնվեն փաստաթղթի էջերին, հայտնում է RTBF-ը։

Անձնագրերում պատկերված կլինի Տինտինը՝ բելգիացի նկարիչ Էրժեի ստեղծած հերոսը, ինչպես նաեւ սմուրֆիկները, Լարգո Վինչը եւ շատ այլ կերպարներ։ Բելգիայի արտաքին գործերի նախարար Սոֆի Վիլմեսի խոսքով՝ ընտրվել է «դիզայն, որը ներկայացնում է երկիրը, նրա արվեստն ու մշակույթը՝ տաղանդի, փորձի, համեստության եւ հումորի երանգով»։ 

Բելգիայի իշխանությունների կողմից տրված նոր անձնագրերը կլինեն ամենաապահովներից եւ խարդախություններից զերծ։ Փաստաթղթերն այժմ ունեն երկու անգամ ավելի շատ անվտանգության հատկանիշներ, քան հին անձնագրերը։ 

Հերթական տարբերակում նոր անձնագիրը պարունակում է 34 էջ։ «Հաճախակի ճանապարհորդողների» համար կա 66 էջանոց տարբերակ։ Բելգիայում անձնագրերը հիմնականում օգտագործվում են որպես արտասահմանյան անձնագրեր, իսկ պլաստիկ քարտերը կատարում են ավանդական նույնականացման քարտերի գործառույթը։