Բերման են ենթարկում ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիներին. այս ապօրինության թիվ մեկ պատասխանատուն իհարկե ազգադավ ու ապաշնորհ քաղաքական իշխանությունն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

«Իսկ պատասխանատվության երկրորդ ու երրորդ պատվավոր տեղերը կիսում են Եվրոպացի փարիսեցիները, որոնք ԵԽԽՎ բանաձևով ժողովրդավարության առաջընթաց են «արձանագրում» Հայաստանում, և տեղացի փարիսեցիները, որոնք «հարձակվել էին» բանաձևին դեմ քվեարկած ընդդիմադիր պատգամավորի վրա»,-նշել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Հանրապետության հրապարակում՝ իրենց բողոքն արտահայտելով ԱՊՊԱ վճարների թանկացման դեմ: Նրանք իրենց մեքենաներով ազդանշանները միացրած պտտվել են Հանրապետության հրապարակում: Ոստիկանները կանգնեցրել են նրանց, բերման են ենթարկել վարորդներից 5-ին, իսկ մեքենաները էվակուատորով հեռացրել: