2011 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Եվրոպայում Volkswagen Golf մակնիշի 253,3 հազար մեքենա է վաճառվել։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս մեքենայի հանդեպ պահանջարկը նվազել է 7,1 տոկոսով, սակայն այն առաջվա նման մնում է Եվրոպայի ամենահայտնի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է NEWSru.com-ը, վաճառքի ծավալներով երկրորդը Ford Fiesta-ն է, երրորդը՝ Volkswagen Polo-ն։
Ամենապահանջված մոդելների տասնյակում են հայտնվել Opel Corsa-ն, Renault Clio-ն, Opel Astra-ն, Ford Focus-ը, Peugeot 207-ը, Volkswagen Passat -ը եւ Renault Megane-ը։
Հունվարից հունիս Եվրոպայում վաճառվել է ընդհանուր առմամբ 7,35 մլն ավտոմեքենա, ինչը 2010 թվականի համեմատությամբ քիչ է 1,8 տոկոսով։




























