Երեւանում, այսօր՝ փետրվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 13։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Լիլիթ Գ-ն իր վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենայով Հանրապետության 62/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն Էլիզա Ե-ին։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն, այնուհետև օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին և փրկարարներին վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Աղբյուրը հայտնել էր, որ, ըստ իր տեղեկությունների, վարորդը երգիչ Արա Մարտիրոսյանի կինն է, եւ որ վերջինը նույնպես ժամանել է դեպքի վայր։

Մարտիրոսյանն աղբյուրի ֆեյսբուքյան հրապարակման մեկնաբանությունում գրել է, որ շրջանառվող տեղեկությունները սխալ են։

«Ես կին արդեն 4 տարի է՝ չունեմ: Տվյալ անձը պարզապես իմ ընկերն է և աշղատակիցը»,- նշել է Մարտիրոսյանը։