Թուրքիայի տնտեսական քաղաքականությունների հիմնադրամի (TEPAV) հրավերով Թուրքիա մեկնած հայաստանյան 5 հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ` ՀԿ-ներից մեկի ղեկավար Աղավնի Կարախանյանը Դավութօղլուին ասել է, թե իր նախնիներն Էրզրումից են եւ ինքը ցանկանում է տեսնել այդ վայրերը, ինչին ի պատասխան Դավութօղլուն ասել է. «Մի օր կարող եք գալ, տուն գնել եւ տեղավորվել»:
Հայտնի է դարձել, որ մոտ 45 րոպե տեւած հանդիպման ընթացքում քննարկում է եղել Հայոց ցեղասպանության խնդրի հետ կապված:




























