Երեկ՝ փետրվարի 5-ին,  ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 21:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Դավիթ Նալբանդյանը իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել:

Վթարի հետևանքով ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ, 24-ամյա Ռաֆայել Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: