Հոկտեմբերի 13-ին Նուր Սուլթանում տեղի կունենա ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը։

2022 թվականին Ղազախաստանը նախագահում է ԱՊՀ-ում։ Ավելի վաղ ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդեւը հայտնել է, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 14-ին Նուր Սուլթանում։

«Առաջին հերթին, խոսքը մայիսին կայանալիք կառավարությունների ղեկավարների հանդիպման, ինչպես նաեւ հոկտեմբերի 14-ին նախատեսված Համագործակցության գագաթնաժողովի մասին է, որի նախօրեին, ըստ ավանդույթի, տեղի կունենա արտգործնախարարների խորհրդի նիստը»,- ասել է Եվդոկիմովը։