Ներկայացնում ենք մի հատված օրաթերթի «Երկար կյանք տուր…» վերնագրով խմբագրականից:
«Մայր աթոռը պնդում է, որ չի վերականգնում սրընթաց քանդվող Սանահինի վանքը, որովհետեւ իր միջոցները սուղ են: Այդ դեպքում ինչպե՞ս են այդ սուղ միջոցները հերիքում Երեւանի կենտրոնում կաթողիկոսի նստավայր կառուցելու համար: Ո՞րն է առաջնահերթը` 10-րդ դարի հայ ճարտարապետների գլուխգործո՞ցը, թե՞ Վեհափառի` մայրաքաղաքում «պերերիվ անելու» տեղը: Եթե որեւէ մեկն ասի, որ առավել կարեւորը երկրորդն է, եւ նույնիսկ որեւէ փաստարկ էլ չբերի, ես կընդունեմ, որ չեմ հասկանում մեր եկեղեցական կյանքի առանձնահատկությունները եւ դրա մասին էլ չեմ գրի: Բայց քանի որ ոչ մեկի լեզուն չի պտտվում նման բան ասելու, ես հակված եմ մտածել, որ Գարեգին Բ-ն լիովին «ինտեգրացված է» այսօրվա օլիգարխիկ համակարգի մեջ եւ ապրում է այդ արժեքներով` իմ դղյակը, իմ ամբիցիաները, իմ աշխարհիկ «կայֆերը», ոչ թե այն արժեքներով, որոնք նա ի պաշտոնե կոչված է դավանել եւ քարոզել»:




























