ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 20-ին 43 կողմ եւ մեկ դեմ ձայներով ընդունել է փոփոխությունները, որոնք կոչ են անում Թուրքիային դադարեցնել կրոնական խտրականությունը, վերջ դնել աղոթքների եւ կրոնական ուսուցման համար հավաքների սահմանափակումներին եւ վերադարձնել եկեղեցիների անօրինականորեն խլված ունեցվածքը: Այս մասին հաղորդում է Nouvelles d`Arménie-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի՝ Կիպրոս ներխուժման 37-ամյակի կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի կարեւորագույն կոմիտեներից մեկը պատրաստվում է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու մասով քվեարկություն անցկացնել, որպեսզի վերջինս դադարեցնի քրիստոնյա փոքրամասնությունների հանդեպ բռնությունները եւ քրիստոնեական եկեղեցիները հետ վերադարձնի դրանց օրինական տերերին։