Թուրքիայի՝ Կիպրոս ներխուժման 37-ամյակի կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի կարեւորագույն կոմիտեներից մեկը պատրաստվում է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու մասով քվեարկություն անցկացնել, որպեսզի վերջինս դադարեցնի քրիստոնյա փոքրամասնությունների հանդեպ բռնությունները եւ քրիստոնեական եկեղեցիները հետ վերադարձնի դրանց օրինական տերերին։ Այս մասին հայտնում է The Armenian Weekly-ն։
Համաձայն Կապիտոլիումի բլրի աղբյուրների՝ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերություններ անդամները մտադիր են լրացումներ մտցնել արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամներ Էդ Ռոյսի եւ Հովարդ Բերմանի նախաձեռնած եկեղեցիների վերադարձի մասին թիվ 306 բանաձեւի մեջ։ Հայ-ամերիկյան հոգեւորականությունը, ինչպես սպասվում է, հուլիսի 20-ի առավոտյան ներկա կլինի այդ լսումներին։




























