Ford կոնցեռնը հետ կկանչի 2002-2011 թվականներին թողարկված եւ ԱՄՆ տարածքում վաճառված 26 հազար 715 տարբեր մոդելների ամենագնացներ։

Ինչպես հայտնում է Rambler.Ru-ն, կոնցեռնը մասնավերապես հետ է կանչել Ford Ranger, Ford Excursion եւ Ford F-Series մոդելները։ Դրանք բոլորն էլ մեկ թերություն ունեն՝ հանկարծակի կարող են չաշխատել հակամառախուղային  լուսարձակները, վթարային կանգառման ազդանշանները եւ մի քանի այլ համակարգեր։