Իտալական ավտոարտադրող FIAT ընկերությունը հուլիսի 21-ին, գնել է Chrysler կոնցեռնի ԱՄՆ-ի ու Կանադայի կառավարությունների բաժինը:

Ինչպես հաղորդում է Вести-ն, գործարքի արդյունքում, ԱՄՆ ֆինանսների նախարարությանը հաջողվել է վերադարձնել բոլոր միջոցները, որոնք ծախսել էր կոնցեռնին աջակցելու համար: «Այդ գործարքը մեզ թույլ կտա վերադարձնել Chrysler-ում արված մեր բոլոր ներդրումները, առնվազն 6 տարի առաջ, քան ակնալում էինք»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարի օգնական Թիմ Մասադը:

«Այս համաձայնագիրն ամերիկյան ավտոարտադրողներին աջակցելու ԱՄՆ կառավարության հաջող քաղաքականության եւս մեկ վկայություն է, որը թույլ է տվել պահպանել ավելի քան մեկ միլիոն աշխատատեղ»,-ասել է նա:

Նշենք, որ ըստ ИТАР-ТАСС-ի, այս գործարքի արդյունքում FIAT-ի բաժինը Chrysler կոնցեռնում կազմել է 53,5 տոկոս: