«Պրո Կրեդիտ բանկն» այսօր` հուլիսի 22-ին Երեւանի Կոմիտաս 39 հասցեում բացեց իր թվով 10-րդ մասնաճյուղը (7-րդը Երեւանում): 

Բացման արարողությանը ներկա էր նաեւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը: Նա նշեց, որ 2 տարի առաջ Հայաստանում իր գործունեությունը սկսած «Պրո Կրեդիտ Բանկի» «ծննդյան ցավերը» այնքան էլ հեշտ չէին, սակայն Հայաստանի Կենտրոնական բանկի աջակցությամբ կարողացել է ամուր դիրքեր գրավել Հայաստանի բանկային համակարգում: Դեսպանը խոստացավ, որ «ՊրոԿրեդիտ Բանկը» պատշաճ ուշադրություն կդարձնի գյուղատնտեսության արտոնյալ վարկավորմանը, ինչպես նաեւ այն ուղղություններին, որ «խորհուրդ կտրվի Կենտրոնական բանկի կողմից»:

«ՊրոԿրեդիտ Բանկի» «Կոմիտաս» մասնաճյուղի կառավարչի ժամանակավոր պաշտոնակատար Էլլա Դավթյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ կունենա մոտ 500 հաճախորդ, որից 150-200-ը` վարկառու իրավաբանական անձ: Մասնաճյուղը տրամադրում է բիզնես վարկեր տարեկան 12 տոկոսով եւ մինբչեւ 7 տարի ժամկետով: Է. Դավթյանը չբացառեց, որ կֆինանսավորվեն նաեւ ավելի երակարաժամկետ ներդրումային ծրագրեր: