Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում մի լուսանկար է հրապարկել ու գրառում արել:

«Հայտնի Կիլկիի և Իվ Գանդոնի միացված քրեական գործի նախաքննությունն այսօր ավարտվեց:

Արաբկիրի քննչականի դիմաց որոշեցինք 3 մեղադրյալներով նկարվել Ռուբեն Մելիքյանի հետ:

Նկարում առկա սիմվոլիկան և մեր ժպիտները խոսում են՝ այս գործի վերաբերյալ մեր վերաբերմունքի մասին: Թեժ դատական նիստեր են սպասվում»,-նշել է նա:

Ավելի վաղ NWES.am-ը հայտնել էր, որ Նարեկ Սամսոնյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի 3-րդ մասով՝ ծանր վիրավորանք, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար։ Խոսքը Երևան քաղաքի ավագանու անդամ, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի մասին է, ով Սամսոնյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն:

Հիշեցնենք, որ անձին ծանր վիրավորանք հասցնելը, հայհոյելը քրեականացվել է այս տարի՝  2021թ. օգոստոսին։