«Ազով» նեոնացիստական ​​խմբավորման զինյալները բնակելի շենք են պայթեցրել  Մարիուպոլում, փլատակների տակ մոտ  200 խաղաղ բնակիչ է մնացել։ Այս մասին այսօր հայտարարել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը, փոխանցում է «Դոնեցկի լրատվական գործակալությունը»։

««Ազով»-ի զինյալները շենք են պայթեցրել Մարիուպոլում, 200 մարդու փլատակների տակ է մնացել, որոնց մեծ մասը կանայք եւ երեխաներ են», - ասել է Պուշիլինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

Նա հավելել է, որ «ազգայնականները շարունակում են արգելափակել խաղաղ բնակիչների տարհանումը մարդասիրական միջանցքներով»։

Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնբասում լռության ռեժիմ է հայտարարվել Մարիուպոլից եւ Վոլնովախայից խաղաղ բնակիչների՝ հումանիտար միջանցքներով դուրս բերման համար։ Դրանք կազմակերպվում են Մարիուպոլ - Նովոազովսկ եւ Վոլնովախա - Ռիբինսկ ավտոճանապարհներով:

Ուկրաինայում այս տեղեկությունը դեռ չեն մեկնաբանել։