Bugatti ֆրանսիական ընկերությունն ավարտում է Chiron մոդելի արտադրությունն ու արդեն աշխատում է իր հաջորդ հիպերքարի վրա, որի մասին որոշ մանրամասներ է ներկայացրել Bugatti Rimac համատեղ ձեռնարկության ղեկավար Մատե Ռիմացը Automotive News Europe պարբերականնին տված հարցազրույցում: Նա նշել է, որ ինժեներների համար ամենահեշտը կլիներ Rimac Nevera-ը վերածել Bugatti-ի բեյջ-ինժինիրինգի մեթոդով, սակայն ադյունքում այդ մտքից հրաժարվել են: Ռիմացը նշել է, որ Բուգատին, այնուամենայնիվ, պետք է լինի ներքին այրման շարժչով գոնե որոշ ժամանակահատվածում, գրում է Մոտոր-ը:

Արդյունքում, ինչպես պնդում է Ռիմացը, Bugatti-ի նոր հիպերքարը, որը կփոխարինի Chiron մոդելը, անշուշտ, կպահպանի ներքին այրման շարժիչը, սակայն, այդուհանդերձ, զգալի չափով կէլեկտրիֆիկացվի: Շատ հնարավոր է, որ առաջին հիբրիդային Bugatti-ն կցուցադրվի արդեն տարեվերջում, սակայն միայն ընտրյալ հաճախորդների շրջանում:

Լայն հանրությանը հիպերքարը կներկայացվի 2024 թվականին, ընդ որում՝ Ռիմացը նշել է, որ ավտոմեքենան կստանա որոշ գործառույթներ, որոնք նախկինում երբեք չեն կիրառվել սերիական մոդելների շրջանում: Նախատեսվում էր Chiron-ը թողարկել 500 օրինակով, եւ ներկայում գրեթե բոլոր մեքենաները վաճառվել են: Նախորդ տարեվերջի դրությամբ՝ բացվել էին շուրջ 40 արտադրական սլոթեր, ընդ որում՝ հնարավոր էր պատվիրել միայն «դրայվերական» Chiron Pur Sport-ն ու «երկարապոչ» Chiron Super Sport-ը: