Ինդոնեզիայի իշխանությունները մարտի 7-ից չեղարկել են պարտադիր կարանտինը 23 երկրներից ամառանոցային Բալի կղզի ճամփորդողների համար, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Այդ երկրների շարքում են Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Վիետնամը, Գերմանիան, Իտալիան, Հարավային Կորեան, Սինգապուրը, ԱՄՆ-ը, Ճապոնիան։

Կղզի գալ ցանկացողները պետք է ունենան ՊՇՌ բացասական թեստ, երկիր մուտքից հետո հետազոտություն պետք է անցնեն եւ վճարեն առնվազն երեք օրվա հյուրանոցի համար։ Բացի այդ, նրանք պետք է ունենան գործող բուժապահովագրություն, որը կծածկի կորոնավիրուսով հնարավոր վարակումից բուժման բոլոր ծախսերը։

Փետրվարի սկզբին Ինդոնեզիան խստացրել է սոցիալական սահմանափակումները մայրաքաղաք Ջակարտայում, ամենախիտ բնակչությունն ունեցող Ճավա կղզում եւ ամառանոցային Բալի կղզում՝ օմիկրոն շտամով պայմանավորված կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով։