Մարտի 8-ի ցերեկը Հայաստանի առանձին հատվածներում սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով։ Լեռնային շրջաններում առանձին հատվածներում սպասվում է բուք։ Օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ արեւմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչեւ 15-20 մ/վ։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում կեսօրից հետո առանձին հատվածներում հնարավոր են կարճատեւ անձրեւներ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1 + 1, վաղը ցերեկը՝ + 10 + 12։

Օդի ջերմաստիճանը մարզերում. 

Շիրակում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ 0 + 5,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +3 + 5,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ + 6 + 9,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ 0 + 4,

Լոռիում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +4 + 8,

Տավուշում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +7 + 11,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ 0 + 4,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -2 + 2, ցերեկը՝ + 7 + 11,

Արարատում՝ գիշերը՝ -1 + 2, ցերեկը՝ + 11 + 13,

Արմավիրում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ + 10 + 12,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ 0 + 4,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +10+13,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +13+18,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +7 + 12,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -2 + 3, ցերեկը՝ + 10 + 15։