Անցած շաբաթ տեղեկություն հայտնվեց, որ Երեւանում «SMBC Aviation Capital» ընկերության որոշման հիման վրա կալանքի տակ է վերցվել «S7» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը։

Ավելի ուշ Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն հայտնեց, որ ինքնաթիռի՝ «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց մի քանի ժամ առաջ՝ Ռուսաստանի օդային տարածքում գտնվելու ժամանակ, խնդիրներ են առաջացել թռիչքային պիտանիության ապահովման հետ կապված փաստաթղթերում։ Ավիաընկերության որոշմամբ ինքնաթիռը վայրէջք է կատարել Միներալինե Վոդիի օդանավակայանում, որից հետո վերսկսել է թռիչքը եւ ժամանել Հայաստան։ Նշվում է, որ խնդիրները կապված են երկրի ավիաընկերության եւ ավիացիոն մարմնի, ինքնաթիռի գրանցման, ինչպես նաեւ նշված ինքնաթիռի վարձակալի հետ։ Ինքնաթիռը կալանքի տակ չի վերցվել, սակայն նշված ինքնաթիռով թռիչքի թույլտվությունը ժամանակավորապես կասեցվել է։

Լիզինգատուն՝ «SMBC Aviation Capital»-ը, ինքնաթիռը վարձակալության է տվել «S7» ավիաընկերությանը, եւ պայմանագրում նշված են երկու կողմերի համար ամենակարեւոր պայմանները, հետեւաբար, ինչպես NEWS.am-ի հետ զրույցում ասաց ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը, վարձատուն իրավունք չուներ վարձակալին ասել՝ որտեղ թռչել եւ ինչ անել։ Այս սկզբունքը կոչվում է Quiet Enjoyment։

Ինքնաթիռիկալանավորումը, Խաչատրյանի խոսքով, կարող էր տեղի ունենալ մի քանի դեպքում։

««SMBC»-ի կողմից պայմանագիրը խզելու հիմք կարող են լինել լիզինգային վճարումները չկատարելը կամ դրանց ուշացումը: Ուստի կարելի է ինքնաթիռի շահագործումն արգելելու մասին դիմում ներկայացնել՝ այն հետագայում դուրս բերելու նպատակով։

«S7»-ը չի խախտում պայմանագիրը, եթե թռիչք չի իրականացնում արգելված ուղղություններով, որոնց կարող են վերաբերել պատերազմող երկրները, քանի որ ապահովագրությունն այս դեպքում չի տրամադրվում։ Եթե ​​ընկերությունն այնտեղ թռիչք է ուղարկել, դա նշանակում է, որ կարող են պահանջներ ներկայացվել նրա դեմ։

Ինքնաթիռը կարող է կալանքի տակ առնվել նաեւ երկրի հատուկ ծառայությունների պահանջով թմրանյութ եւ/կամ զենք տեղափոխելու կասկածանքով։

Բայց ես համոզված եմ, որ սրանից ոչ մեկը չի եղել, վերը նշված պայմաններից ոչ մեկը չի խախտվել։ «S7»-ը հայտնի ավիաընկերություն է, եւ նրանք դժվար թե չգիտեին լիզինգի նրբությունների մասին»,- նշեց Խաչատրյանը։