Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել Արմեն Մալխասյանի «Սուրբ Էջմիածնի մետաղե կրկնակազմերը» գիրքը, որտեղ ներկայացված են Մայր աթոռի թանգարաններում պահվող եւ ցուցադրվող, 15-20-րդ դարերում պատրաստված մետաղե կրկնակազմերը:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ կրկնակազմերի մեծ մասն ունի թվակիր արձանագրություններ, որոնք կարեւոր աղբյուր են հանդիսանում ինչպես հայկական կազմարվեստի եւ կազմարարական դպրոցների ուսումնասիրության, այնպես էլ հնագրության, հայոց լեզվի պատմության եւ այլ խնդիրների լուսաբանման համար: Հեղինակը արձանագրությունների շնորհիվ պարզաբանել է կրկնակազմերի հետ կապված մի շարք հանգամանքներ:

Գիրքը տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ: