Այսօր տեղի է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի առաջին հանդիպումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ։
Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումը ծանոթության բնույթի այց էր՝ շնորհավորելու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին նոր պաշտոնը ստանձնելու առթիվ և հաստատելու ԵՄ աջակցությունը ՀՀ ՄԻՊ կառույցին։
ԵՄ դեսպանը ցանկություն է հայտնել շարունակելու ՄԻՊ գրասենյակի հետ գերազանց համագործակցությունն ու գործընկերությունը։
Երկուստեք մտքեր են փոխանակվել մարդու իրավունքների ոլորտում զարգացումների վերաբերյալ։
ԵՄ դեսպանն ընդգծել է իրավունքի գերակայության և ժողովրդավարության գործում ՄԻՊ ինստիտուտի կարևոր դերակատարությունը. ինստիտուտի անաչառությունն ու անկախությունը նպաստում է երկրում ժողովրդավարության որակի բարձրացմանը։





























