Xbox կոնսոլին եւ ընկերության այլ արտադրանքները մինչեւ 2030թ․ 100 տոկոսով պիտանի կլինեն Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երկրներում վերամշակման համար։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Xbox-ի կայքում։
Microsoft-ը հայտարարել է, որ արդեն հիմա իր Xbox Series X/S կոնսոլին 97 տոկոսով պիտանի է երկրորդական վերամշակման համար, իսկ պլաստիկ նվեր քարտերը ստվարաթղթից կարտադրվեն:
Ընկերությունը նաեւ հայտնել է, որ հզորության մոնիթորինգի բարելավված համակարգ է ներդրել իր որոշ սարքերում՝ ապագայում էլեկտրաէներգիան խնայելու համար: Կոնսոլիների ծրագրային ապահովման մեջ Էլեկտրաէներգիայի խնայողության ռեժիմը լռելյայն կա, ինչի շնորհիվ Xbox-ը 20 անգամ ավելի քիչ էներգիա է օգտագործում սպասման ռեժիմում:
Այսպես, Microsoft-ը նախատեսում է մինչեւ 2030թ․ ամբողջությամբ վերաիմաստավորել արտադրանքի նախագծման եւ հավաքման մեջ օգտագործվող նյութերը՝ «զրոյական թափոնների» հասնելու համար։ Ընկերությունն ընդգծել է, որ խաղեր մշակողները, օգտատերերը եւ կազմակերպությունները պետք է միասին աշխատեն։





























