Fisker Automotive-ը պատրաստվում է նոր էլեկտրոմոբիլ ստեղծել, որն իր բնութագրով մոտ կլինի սուպերքար Bugatti Veyron-ին: Ինչպես հաղորդում է AutoNews-ը, ընկերությունում կարծում են, որ տվյալ պահին մշակման փուլում գտնվող նոր շարժահաղորդումը թույլ կտա անիվներին ավելի մեծ պտտող թափ հաղորդել:
Դա թույլ կտա զգալի կրճատել մեքենայի արագություն հավաքելու ժամանակը եւ մեծացնել նրա առավելագույն արագությունը: Fisker-ը նախատեսում է նոր շարժահաղորդումը տեղադրել, մասնավորապես, իր նոր Karma էլեկտրական սպորտային մեքենայի վրա:




























