ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցե է հասարակական–քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգստին, որը տեղի է ունեցել Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։
Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգստին մասնակցել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև ՀՅԴ ներկայացուցիչներ, ընդդիմադիր պատգամավորներ, հասարակական–քաղաքական գործիչներ։
Հիշեցնենք, որ Ալվարդ Պետրոսյանը մահացել է երեկ։ Նա 75 տարեկան էր։
Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մարտի 12-ին՝ ժամը 12:30-ին, նույն տեղում, հուղարկավորությունը՝ ժամը 13-ին՝ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի գերեզմանատանը:





























