Մարտի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն։ Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն։ Օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ հյուսիսարեւելյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչեւ 15-20 մ/վ։ Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանը գիշերը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Ինչպես NEWS.am -ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ 0+2։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -1-5,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -8-10, ցերեկը՝ -2-5,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -2-4, ցերեկը՝ -1 + 2,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2-5,
Լոռիում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ 0-5,
Տավուշում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -2 + 2,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -10-14, ցերեկը՝ -4-6,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -1 + 2,
Արարատում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +1 + 3,
Արմավիրում՝ գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +1 + 3,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -10-13, ցերեկը՝ -4-6,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +1+3,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +1 + 4,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ -1-3,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +1 + 4։





























