Մարտի 14-ին Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում։ Օրակարգում «Զենքի մասին» օրենքում փոփոխությունների կատարումն է։

1998թ․ ընդունված օրենքը մինչ օրս որեւէ էական փոփոխություն չի կրել։

«Ուստի այն վերանայելու անհրաժեշտություն ծագեց»,- պարզաբանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, ով առաջարկել է օրենքում մի շարք փոփոխություններ կատարել։

Համապատասխան գերատեսչությունների հետ քննարկումից հետո նախագիծը շրջանառության մեջ կդրվի։ Քննարկումը դռնփակ է անցկացվել։