Հերթական անգամ «Սարդարապատ» շարժմանը թույլ չեն տվել միջոցառում անցկացնել:
«Սարդարապատ» շարումից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 27-ին, ժամը 13։00-ին «Կոնգրես» հյուրանոցի Combined Hall դահլիճում պետք է տեղի ունենար Policy Forum Armenia կազմակերպության համանախագահ Դավիթ Գրիգորյանի բանախոսությամբ «Սփյուռք-Հայաստան փոխհարաբերություններ. ներկան եւ հեռանկարները» թեմայով քննարկում։
«Կոնգրես» հյուրանոցի ներկայացուցիչը հուլիսի 26–ին «Սարդարապատ» նախաձեռնության պատասխանատուին իրազեկել է, որ Combined Hall դահլիճը տեխնիկական պատճառներով չի կարող սպասարկել այդ միջոցառումը, թեեւ առկա էր փոխադարձ պայմանավորվածություն։
Հայաստանի իշխող ռեժիմը հավատարիմ իր որդեգրած ներքին հակաժողովրդական քաղաքականության, վերջին երկու ամսում երկրորդ անգամ անուղղակի միջամտությամբ արգելում է «Սարդարապատ» նախաձեռնության կազմակերպված միջոցառումները։
Այնուամենայնիվ, Policy Forum Armenia կազմակերպության համանախագահ Դավիթ Գրիգորյանի հետ կլոր սեղանը տեղի կունենա հուլիսի 27-ին, ժամը 13։00-ին ՄԻԺԻ գրասենյակում /հասցեն՝Այգեձոր 4/1/։




























