Մարտի 2-ից մինչ այսօր Հայաստանի բանկային համակարգը համալրվել է 6500 ոչ ռեզիդենտով։ Այս մասին մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը։

Նա պարզաբանեց, որ անկախ իրավիճակից՝ ոչ ռեզիդենտների նկատմամբ պահանջներն ավելի խիստ են, քան ռեզիդենտների նկատմամբ։

Ստեղծված իրավիճակում Հայաստանի բանկային ոլորտի մոտեցումները նա պահպանողական եւ ճիշտ անվանեց։ Բանկերը մանրամասն ուսումնասիրում են իրենց պոտենցիալ նոր հաճախորդներին։

«Մենք բանկային համակարգի հետ կապված տնային աշխատանք ենք կատարել, որպեսզի դիվերսիֆիկացնենք հնարավոր ցանկն ու թղթակցային հաշիվների շրջանակը։ Այս աշխատանքները շարունակվում են։ Հայաստանի բանկային համակարգը արտաքին վճարումների տեսակետից խնդիրներ չունի։

Ինչ վերաբերում է ՎՏԲ բանկի հետ կապված խնդիրներին, ապա Կենտրոնական բանկը գտնվում է խնդիրների լուծումներ գտնելու փուլում, եւ առաջիկայում այդ լուծումները կգտնվեն»,- հավելեց Գալստյանը։