2020-2022 թթ․ ընթացքում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը պետական դավաճանության եւ լրտեսության 9 դեպք է բացահայտել։ Այս մասին Ազգային ժողովում մարտի 15-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԱԾ պետի տեղակալ Տիգրան Հարությունյանը։

Սրա հետ կապված՝ ԱԱԾ քննչական վարչությունը 9 քրեական գործ է հարուցել։ Ըստ դրանց՝ մեղադրանք է առաջադրվել 42 անձի։ «Այս քրեական գործերից երեքն ուղարկվել են դատարան եւ վարույթում են, երեքը կցված են այլ գործերի, իսկ երկրորդի գործով վարույթը կասեցվել է։ Միաժամանակ մեկ քրեական գործով (36 անձի մասով հանդեպ) նախաքննությունը  դեռ շարունակվում է»,- պարզաբանեց Հարությունյանը։

.