Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը բավարար տեխնիկական ռեսուրսներ ունի։ Այս մասին Ազգային ժողովում մարտի 15-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԱԾ պետի տեղակալ Տիգրան Հարությունյանը։

Դրանց մշտական թարմացումն ու կատարելագործումը, ինչպես նշեց ԱԱԾ ներկայացուցիչը, պարբերական բնույթ է կրում։

«Ավելին, մենք ակտիվորեն օգտագործում ենք Հայաստանի եւ տեղական արտադրողների գիտական ներուժը։ Սա հնարավորություն է տալիս օգտագործել եւ արդյունավետորեն զարգացնել տեղի գիտական ներուժը»,- ընդգծեց Հարությունյանը։