Այս շաբաթ BMW-ն եւ Volkswagen-ը զգուշացրել են, որ ուկրաինական կոնֆլիկտը որոշ կարեւոր բաղադրիչների պակաս է առաջացրել՝ ստիպելով ընկերություններին կրճատել ավտոմեքենաների արտադրությունը Եվրոպայում, հայտնում է AP-ն։
Գերմանական երկու ավտոարտադրողները հայտարարել են, որ պատերազմը «բացասական» ազդեցություն է թողնում ավտոմեքենաների մատակարարման շղթաների վրա, որոնք արդեն տուժել են կիսահաղորդիչների պակասից:
BMW-ի հայտարարության մեջ ասվում է, որ Ուկրաինայում իր մատակարարների հետ կապված խոչընդոտները ստիպել են ավտոարտադրողին հարմարեցնել կամ դադարեցնել արտադրությունը մի շարք գործարաններում, ինչը կարող է բացասաբար ազդել վաճառքների ցուցանիշների վրա:
BMW-ն հայտարարել է, որ ճգնաժամը ստիպել է իր մատակարարներին կրճատել կամ դադարեցնել ամրագոտիների արտադրությունը, ինչը, իր հերթին, ստիպել է ավտոարտադրողին կրճատել սեփական արտադրությունը:
Volkswagen-ը հայտարարել է, որ աջակցում է լարերի ժապավեն ամրակների ուկրաինական մատակարարներին, քանի որ նրանք փորձում են շարունակել իրենց գործունեությունը:
«Գերիշխող սահմանափակումն իսկապես լարերի ժապավեն ապրակներն են»,- ասել է գործադիր տնօրեն Հերբերտ Դիսը: Ընկերությունը դրանք ստանում է Ուկրաինայի 11 գործարաններից, որոնցից ինը աշխատում են «կրճատված հզորությամբ»։ «Մենք չենք կարող ակնկալել, որ դա կշարունակվի,- ասել է նա, ուստի VW-ն աշխատում է արտադրության վերափոխման վրա, ինչը որոշ ժամանակ կպահանջի»:
Volkswagen-ը հայտնել է, որ նաեւ տեղափոխում է իր ավտոմեքենաների արտադրության մի մասը Եվրոպայից այլ տարածաշրջաններ, այդ թվում՝ Չինաստան եւ Հարավային Ամերիկա:
Երկու ընկերություններն էլ պատերազմի սկսվելուց հետո դադարեցրել են Ռուսաստանում ավտոմեքենաների արտադրությունը, ինչպես նաեւ արտահանումը երկիր։





























