Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը միացել է Օլիմպիական միջազգային կոմիտեի  նախագահ Ժակ Ռոգեի ուղերձին, որով նա հուլիսի 27-ին կոչ կանի բոլոր ժողովուրդներին՝ իրենց լավագույն մարզիկներին ուղարկել մասնակցելու 2012 թվականի ամառային Օլիմպիական եւ Պարաօլիմպիական խաղերին։ 

Արդեն վաճառվել է Օլիմպիական խաղերի 35 մլն տոմս, օլիմպիական կրակը Մեծ Բրիտանիայում կճանապարհորդի 70 օր։

«Ես եւս միանում եմ Ժակ Ռոգեի խոսքերին եւ հայ մարզիկներին եւ հայերին հրավիրում Մեծ Բրիտանիա»,- ասված է երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի ուղերձում։

2012 թվականի Օլիմպիական խաղերը կլինեն երրորդը, որ կընդունի Լոնդոնը։ Նման պատվի աշխարհի ոչ մի այլ քաղաք չի արժանացել։