Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերի շրջանակում 2021թ․  շուրջ 1,3  միլիարդ դրամի աջակցություն է ստացել 1949 շահառու։ Այս մասին մարտի 18-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Այսպես, նրա խոսքով, 2022թ․ ուժի մեջ է մտել երրորդ եւ հաջորդ երեխայի ծնվելու դեպքում նյութական աջակցություն տրամադրելու որոշումը։

«Տվյալ որոշման շրջանակում ամսական 50 հազար դրամ է տրամադրվելու յուրաքանչյուր երեխային՝ մինչեւ նրանց 6 տարին լրանալը»,- հայտնեց նախարարը։