«Ջրաշխարհը» որեւէ առնչություն չունի Նոր Նորքի զանգվածներում ջրամատակարարման ընդհատումների հետ, այսօր` հուլիսի 27-ին մամուլի ասուլիսում հայտարարեց «Երեւան Ջուր» ընկերության «Արեւելք» մասնաճյուղի տնօրեն Կարապետ Օհանյանը:

«Նրանք մեզանից մի փոքրիկ բնակարանի չափ ջուր են վերցնում»,- ասաց «Երեւան Ջուր»-ի ներկայացուցիչը: Նրա տեղեկացմամբ` «Ջրաշխարհը» ջուր վերցնում է խորքային հորից, որը փորված է մայրուղուց 200 մետր հեռավորության վրա: Այնուհետեւ տեղադրվել են ռեզերվուարներ, քանի որ «Երեւան Ջուր»-ի մատակարարած ջրի կոշտությունը չի բավարարում «Ջրաշխարհի» պահանջներին: