Նորվեգիայում կորած վրացի աղջկա՝ Տամտա Լիպարտելիանիի ծնողները հուլիսի 27-ի գիշերը մեկնել են Օսլո: Նրանք որոշել են ինքնուրույն զբաղվել դստեր որոնմամբ, ով Ուտոյայի երիտասարդական ճամբարում տեղի ունեցած ահաբեկչական ակտից հետո անհետ կորել է, հայտնում է «Գրոզիա online»-ն: 

Ինչպես հայտնել են աղջկա ծնողները, իրենք տեղեկություն ունեն, որ Նորվեգիայում զոհված երեք մարդու անձ դեռեւս մնում է չպարզված: Առայժմ Տատման համարվում է անհետ կորած:  Այլ տեղեկություն նրա մասին հայտնի չէ:

Աղջկա մոր խոսքով՝ դստերը օգնելու հարցում կարող է օգնել նրա ծանոթը, ով Նորվեգիայի քաղաքացի է եւ Վրաստանի հյուպատոսը: