Չինաստանում Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքի մոտակայքում Boeing 737 մարդատար ինքնաթիռի կործանման վայրում հորդառատ անձրեւների պատճառով որոնողական աշխատանքները կասեցվել են։ Այս մասին հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

Որոնողափրկարարական աշխատանքների անցկացման վայրում հնարավոր են սողանքներ։

Մարտի 21-ին Չինաստանի հարավում կործանվել է China Eastern ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ինքնաթիռը, որն ուղեւորվում էր Կունմինից Գուանչժոու: Պաշտոնական տեղեկություններ չկան միջադեպի հետեւանքով զոհերի եւ վիրավորների մասին։ Ինքնաթիռում գտնվել է 132 մարդ, այդ թվում՝ 123 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ։