FIFA-ի վարկանիշում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը զբաղեցնում է 70-րդ տեղը: Այդ մասի հայտնում է FIFA-ի պաշտոնական կայքը (www.fifa.com), որը հուլիսի 27-ին հրապարակել է աշխարհի ազգային հավաքականները թարմացված վարկանիշը: Հայաստանը մեկ ամիս առաջ հրապարակված վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է նույն տեղը:
FIFA –ի փորձագետների կարծիքով` առաջին տասնյակը հետեւյալն է.
1 (1). Իսպանիա - 1588 միավոր,
2 (2). Նիդերլանդներ - 1542,
3 (3). Գերմանիա - 1305,
4 (5). Բրազիլիա - 1202,
5 (18). Ուրուգվայ - 1156,
6 (4). Անգլիա - 1146,
7 (7). Պորտուգալիա - 1076,
8 (6). Իտալիա - 1059,
9 (8). Խորվատիա - 1033,
10 (10). Արգենտինա - 1013,
Փակագծերում նշված են դիրքերը, որոնք զբաղեցրել է թիմը նախորդ վարկանիշում:
Հատկանշական է, որ Վրաստանը զբաղեցրել է 57-րդ, իսկ Ադրբեջանը` 111-րդ տեղը:




























