Վամպիր չղջիկները միակ կաթնասուններն են, որոնք բացառապես արյունով են սնվում։ Որպեսզի որոշեն այն փոփոխությունները, որոնք թույլ են տվել կենդանիներին հարմարվել նման սննդակարգին, Մաքս Պլանկի անվան մոլեկուլային բջջային կենսաբանության եւ գենետիկայի ինստիտուտի գիտնականները ուսումնասիրել են չղջիկների 27 տեսակների գենոմները, գրում է Hi-Tech-ը:

«Մենք հայտնաբերեցինք 13 տարբեր գեների կորուստ, որոնցից 10-ը նախկինում հայտնի չէին,- ասել են գիտնականները,- Այս գենետիկ փոփոխությունները արտացոլում են, օրինակ, ինսուլինի սեկրեցիայի նվազումը, բջիջներում պոլիսախարիդների սահմանափակ պահուստները, ստամոքսի ինքնատիպ ֆիզիոլոգիան եւ այս կենդանիների իմունային համակարգերի կարողությունը՝ պայքարելու մեծ թվով պաթոգենների դեմ, որոնք փոխանցվում են որսի արյունով»։

Արյունը իրենից բարդ աննդակարգ է ներկայացնում մի քանի պատճառներով, ասում են գիտնականները։ Սա սննդի ամենակալորիական աղբյուրը չէ՝ հեղուկի բարձր պարունակության պատճառով: Չղջիկները մեկ ճաշի ընթացքում ստիպված են իրենց քաշից գրեթե մեկուկես անգամ ավելի շատ արյուն խմել։ Նման սննդակարգին հարմարվելու համար չղջիկի ստամոքսը զարգացել է այնպես, որ կարողանա ձգվել եւ աշխատել հիմնականում հեղուկի ընդունման վրա:

Բացի այդ, արյունը մեծ քանակությամբ երկաթ է պարունակում, իսկ հիմնական սննդարար նյութերը սպիտակուցներն են (մոտ 93 տոկոս)։ Գենետիկական փոփոխությունները, գիտնականների կարծիքով, թույլ են տալիս չղջիկներին արագորեն հեռացնել ավելորդ երկաթն օրգանիզմից: Այս նյութերից յուրաքանչյուրում ճարպերի եւ ածխաջրերի մասնաբաժինը 1 տոկոս է կազմում է: Օգտագործվող ածխաջրերի փոքր քանակությունը հանգեցրել է ինսուլինի սեկրեցիայի նկատմամբ բջիջների զգայունության նվազման, ինչպես 2-րդ տիպի շաքարախտով հիվանդ մարդկանց մոտ:

Զգալիորեն նվազում են նաեւ գլիկոգենի (պոլիսախարիդների) եւ ճարպերի պաշարները չղջիկների օրգանիզմում։ Սա նրանց խոցելի է դարձնում երկարատեւ սովի հանդեպ: Առանց սննդի այս չղջիկները սատկում են երկու-երեք օրվա ընթացքում: Այս խոցելիությունը փոխհատուցելու համար չղջիկները սովորել են սոցիալականացվել: Հաջողակ որսորդները կիսում են իրենց որսը այն մկների հետ, որոնց բախտն այդ օրը չի բերել:

Գիտնականները նշել են նաեւ, որ չղջիկների մոտ «անջատված» է ցերեկային տեսողությունը։ Այս խիստ գիշերային կենդանիներն առավել ակտիվ են գիշերվա ամենամութ ժամերին եւ նույնիսկ խուսափում են լուսնի լույսից: Բացի այդ, վամպիր չղջիկները իրենց որսին գտնելու համար մշակել են լրացուցիչ զգայական ապարատներ եւ մշակել են ինֆրակարմիր ճառագայթումն ընկալելու ունակություն։