Mercedes-Benz /China/ Ltd.-ն եւ  Beijing Benz Automotive Co.-ն սկսել են հետ կանչել որոշ մեքենաների մոդելներ չինական շուկայից՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի շուկայի կարգավորման պետական ​​վարչությունը, հաղորդում է Xinhua-ն։

Գործակալության հաղորդագրության մեջ ասվում է, որ 2021թ․  մարտի 26-ից մինչեւ 2021թ․ սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում արտադրված C դասի 4628 ավտոմեքենա հետկանչման ենթակա է։  2018թ․ ի հոկտեմբերի 29-ից 2021թ․ հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում արտադրվել է 38 318 ներկրված ավտոմեքենա։ 2018թ․ օգոստոսի 15-ից մինչեւ 2021թ․ հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում արտադրվել է 17 312 ավտոմեքենա: 

Ընկերությունների կողմից հետ կանչվող բազմաթիվ շքեղ մեքենաներ ունեն տարբեր թերություններ, ասվում է հաղորդագրության մեջ։

2021թ․  մարտի 26-ից մինչեւ 2021թ․ սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում արտադրված մեքենաներն ունեն շարժիչի կառավարման բլոկի ծրագրային ապահովման սխալ, որը կարող է հանգեցնել շարժիչի հանկարծակի կանգի՝ առանց վերագործարկման՝ մեծացնելով վթարի վտանգը եւ ստեղծելով անվտանգության սպառնալիք։